ԱՄՆ իշխանություններն այնուամենայնիվ երկիր կուտքի թույլտվություն են տվել «սև ցուցակի» վեց երկրների հարսնացուներին և փեսացուներին, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ նշվում էր, որ այդ երկրներից ԱՄՆ մուտքի իրավունք կստանան միայն նրանք, ովքեր ԱՄՆ-ում ծնողներ, երեխաներ, քույրեր կամ եղբայրներ ունեն:
Մյուս բարեկամական կապերը ամերիկյան իշխանությունները որոշել են չդիտարկել որպես մերձակա և դրանց հիման վրա երկիր մուտքի արտոնագիր չտրամադրել:
Այսօր ուժի մեջ է մտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց միգրացիոն հրամանագիրը, որով 90 օրյա ժամկետով արգելվում է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիներին մուտքը երկիր: