COAF-ը մրցույթ է հայտարարել հայաստանյան լրագրողների և լրատվամիջոցների համար

13:13     30 հունիսի, 2017

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) հայաստանյան լրագրողների և լրատվամիջոցների համար հայտարարում է «Ներառականությունը Հայաստանում» թեմայով մրցույթի մեկնարկի մասին։

Ուսումնասիրվելու են 2017 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված նյութերը և լուսանկարները տրված թեմայի շրջանակներում: Դիտարկվելու են հայաստանյան հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, առցանց լրատվամիջոցների և լրատվական գործակալությունների անդրադարձներն այս թեմային։

Անվանակարգերը երկուսն են՝

  • Ներառականության թեմայով ամենախորքային հրապարակումը
  • Ներառականության թեմայով ամենաազդեցիկ լուսանկարը

Ժյուրիի կազմը կհրապարակվի 2017 թ. դեկտեմբերին՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի մեդիա մրցանակաբաշխության օրը։ 


© armedia.am