Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ գործող կառավարության հրաժարականը, հայտնում է Euronews-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են "Not one day more՞"(«Ոչ մի օր ավել») կոչերով պաստառներ: Ակցիան կազմակերպվել է "The People’s Assembly Against Austerity" («Կոշտ տնտեսության դեմ ազգային ժողով») խմբի կողմից:
Երթը Թրաֆալգար հրապարակով ընթացել է դեպի երկրի գլխավոր կառավարական շենքերի փողոց:
Ցույցի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեմ են կոշտ տնտեսական միջոցներին, կրճատումներին և սեփականաշնորմանը հակված կառավարությանը: