Սաուդյան Արաբիա, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսն ընդունել են Քուվեյթի առաջարկը՝ Կատարի նկատմամբ սահմանված վերջնաժամկետի գործողության ժամկետը 48 ժամով երկարաձգելու վերաբերյալ։
Ավելի վաղ Քուվեյթը Կատարին էր փոխանցել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին արաբական այդ երկրների պահանջները:
Արաբական երկրները Դոհայից մասնավորապես պահանջում են խզել Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններրը, փակել իր տարածքում գործող թուրքական ռազմաբազան, փակել Al Jazeera արբանյակային հեռուստաալիքը։ Կատարին 10 օր ժամանակ էր տրվել այդ պահանջների կատարման համար։ Կատարական իշխանությունները արդեն նշել են, որ իրենց ներկայացված պահանջները անիրատեսական են: