Եթե Եվրամիության կազմից դուրս գալու մասին հանրաքվեն տեղի ունենար առաջիկա երեքշաբթի, ապա թագավորության հպատակների 54 տոկոսը դեմ կարտահայտվեր դրան: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով Survation կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներին:
Նշվում է, որ հարցման մասնակիցների մեծ մասը նախընտրում է, որ ԵՄ լքելու վերաբերյալ բանակցությունները դադարեցվեն և բրիտանական կառավարությունը սկսի աշխատել միության կազմում երկրի մնալու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտանապես հայտարարել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը սկսելու մասին: