Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, հայտնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:
«Բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Ներկա դրությամբ տեղեկություններ չկան տարածաշրջանում նավերի կամ օդանավերի վնասվելու մասին», - հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան:
Նրա խոսքերով հրթիռի թռիչքը տևել է 40 րոպե: