Դամասկոսը սպառնացել է Վաշինգտոնին դաշնակիցների կողմից պատասխան հարվածով, եթե կառավարական զորքերը ենթարկվեն Շայրաթ ավիաբազային հասված հարվածների նման հարձակման, հայտնում է FARS գործակալությունը:
«Մենք չէինք զարմանա, եթե Միացյալ Նահանգները նոր հարձակում իրականացնեն Սիրիայի նկատմամբ: Սակայն նրանք պետք է ուշադրությամբ դիտարկեն հնարավոր արձագանքները և պետք է իմանան, Սիրիայի և նրա դաշնակիցների պատասխանը չի լինի այնպիսին, ինչպիսին առաջին հարձակումից հետո էր», - հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միկդադը:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնական Դամասկոսը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համապատասխան համաձայնության արդյունքում ոչնչացրել է քիմիական զենքի իր զինանոցը և 2014 թվականից իր զինանոցում նման զինատեսակ չունի: