Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է «խլել Ուկրաինան» երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյից, ՆԳ նախարար Արսեն Ավակովից, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանից ու այն վերադարձնել ուկրաինացիներին: Այս մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Սաակաշվիլիի պնդմամբ՝ «Ավակովն ու ընկերությունը» վերահսկում են գազի հանքավայրերն ու ֆինանսական հոսքերը, վարչապետ Գրոյսմանը «նրանց գրպանում է», իսկ Պորոշենկոն «վախենում է նրանց զինված խմբերից»:
«Եվ հանկարծ, չգիտես թե որտեղից, հայտնվեցին այս վրացիները, ովքեր փորձում են վերջ տալ ուկրաինացիների թալանին: Մենք այս ամենի վերջը կտանք, իսկ Ուկրաինան կխլենք Պորոշենկոյից, Գրոյսմանից ու Ավակովից ու իսկապես կվերադարձնենք շարքային տառապած ուկրաինացիներին», - գրել է Սաակաշվիլին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Սահակաշվիլու դժգությունն առաջացրել է Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Դեյդեյի հայտարարությունն այն մասին, որ «վրացիները չպետք է իշխեն իրենց երկրում»: