Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը քննադատել է Եվրախորհրդարանի անդամներին նիստերի դահլիճի դատարկ լինելու համար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ կանգնելով դատարկ դահլիճում, Յունկերը նման վարքն անվանել է «ծիծաղելի», իսկ խորհրդարանի անդամներին՝ «անլուրջ» մարդիկ:
«Պլենար նիստին մասնակցում են մի քանի հոգի միայն խնդիր քննարկելու համար: Դուք ծիծաղելի եք»,-հայտարարել է Յունկերը:
Հաղորդվում է, որ Եվրախորհրդարանի 751 պատգամավորներից Հռոմում և Իտալիայում տեղակայված փախստականների բաշխման հարցի քննարկմանը մասնակցել են 30 հոգուց պակաս մարդ: