Ռուսաստանը պահանջում է դադարեցնել խտրականության դրսևորումներն Ադրբեջանում գտնվող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ, հաղորդում է TASS-ը:
«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիներն իրոք խտրականության են ենթարկվում էթնիկ պատկանելիության պատճառով»:
«Շարունակում ենք պահանջել դադարեցնել վրդովեցուցիչ խտրականության դրսևորումները, որն անհամատեղելի է երկրու երկրի բարեկամական հարաբերությունների հետ: Բնական է, որ ստեղծված իրավիճակից հետևություններ կանենք»:
Ինչպես նշել են ՌԴ ԱՆԳ-ում, տարեսկզբից ՌԴ 25 քաղաքացու մերժել են Ադրբեջան մուտք գործել: Նրանց մի քանի ժամ պահել են՝ մի շարք դեպքերում առանց սննդի, ջրի ու բուժօգնության, իսկ հետո արտաքսել սեփական միջոցների հաշվին: Որպես հիմք նշվել է նրանց հայկական ազգանունները, բայց եղել են նաև դեպքեր, երբ «ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով մարդկանց հարցաքննել են «հայ նախնիներին» հայտնաբերելու համար»:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ բազմիցս՝ այդ թվում պաշտոնական նոտաներով, պահանջել են վերջ տալ այս գործելաոճին, բայց հստակ ու բավարար պատասխան չեն ստացել. «Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխան նոտայում նշվում է, որ «անցանկալի միջադեպերից խուսափելու համար Ադրբեջանը ստիպված է համապատասխան կանոնակարգ կիրառել մի շարք անձանց հասցեին»: