Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հաստատել է, որ Ադրբեջանի իշխանությունները խտրականություն են դրսևորում այդ երկիր այցելող Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ կամ հայկական ծագում, հայտնում է РИА Новости-ն:
Նա չի հերքել, որ նման խտրականություն իսկապես դրսևորվում է՝ պատճառաբանելով իրենց նման գործելաոճն նրանով, թե իբր այդ ՌԴ քաղաքացիները «կարող են Ադրբեջանում սադրանքներ իրականացնել»:
«Մենք անվտանգության նման քայլեր ենք ձեռնարկում և այս մասին հայտնել ենք ռուսական կողմին»,- ասել է Հաջիևը:
Հիշենք, որ խնդրի առնչությամբ ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից հնչեցվել էր մտահոգություն: