ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Տատյանա Վլասովային, մեղադրել են նախկին ամուսնու ու նրա ներկայիս կնոջ դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, գրում է «Комсомольская правда»-ն։
Վլասովան «Ուղիղ եթեր» շոուի ժամանակ պատմել է, որ Արմեն Ջիգարխանյանի հետ Մոսկվայի իրենց անշարժ գույքի վերաբերյալ խոսակցությունից հետո իրեն զանգել են ոստիկանությունից և ասել, որ իր դեմ քրեական գործ է հարուցված:
«Իմ փաստաբանի հետ գնում եմ ոստիկանական բաժանմունք… Այնտեղ իմացա, որ կնոջ վրա քիմիական թթու եմ ուզում լցնել, ցանկացել եմ տունն ու մեքենան այրել, մարդասպաններ վարձել», - ասել է Վլասովան՝ կարծիք արտահայտելով, որ Արմեն Ջիգարխանյանի դիմումը կեղծ է եղել, քանի որ մեծատառ «Ա» նման չի եղել իր ձեռագրին:
Քրեական գործը կարճվել է, սակայն Ջիգարխանյանի և Վլասովայի միջև Մոսկվայի կենտրոնում գտնվող տան վերաբերյալ դատական գործը շարունակվում է: Արմեն Ջիգարխանյանն ու Տատյանա Վլասովան ամուսնալուծվել են 2015 թվականին՝ 50 տարվա համատեղ կյանքից հետո։ Համատեղ կյանքի ընթացում նրանք երեխաներ չեն ունեցել։