ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախապատրաստել է Սիրիայի հարցով նոր պլան։ Այս մասին հայտնում է The Daily Beast-ը՝ հղում անելով Սպիտակ տան և Կոնգրեսի աղբյուրներին։
Պլանը նախատեսում է, որ Սպիտակ տունը համաձայնության տա, որ Բաշար Ասադը մնա Սիրիայի նախագահ։ Դրանում խոսվում է նաև Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծման և սիրիական տարածքներում ռուս զինվորականների պարեկման հարցում համաձայնության մասին։
Նոր ռազմավարության առանցքային նպատակն է ԻՊ-ի վերջնական ոչնչացումը և խմբավորմանը թույլ չտալը վերադարձնելու տարածքներ։ ԱՄՆ-ը սակայն չի ծրագրում վերադարձնել ԻՊ-ից ազատագրված դիրքերը սիրիական իշխանություններին, այլ դրանց նկատմամբ վերահսկողությունը կփոխանցի ընդդիմությանը։
Ընդգծվում է, որ այդ պլանը, հավանաբար, կներկայացվի G20 գագաթնաժողովի շրջանակում ռուսական և ամերիկյան կողմերի հանդիպմանը, որին կմասնակցեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներն ու ԱԳ նախարարները։