Չինաստանի կենտրոնական Հունան նահանգի Նինսյան շրջանում տեղատարափ անձրևների արդյունքում առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժել է ավելի քան 815 հազար մարդ (շրջանի բնակչության 56 տոկոսը): Հաղորդվում է, որ տարերային աղետի հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 44 մարդ:
Հաղորդվում է, որ վերջին 60 տարվա ընթացքում խոշորագույն բնական աղետի արդյունքում փլուզվել է 14 հազար տուն, վնասվել է ջրամբարը և 70 փողոցներ, ջրի տակ է անցել 22 հազար հա գյուղատնտեսական հողատարածք, 13 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության, իսկ 7-ը՝ առանց կապի:
Նախնական հաշվարկներով ջրհեղեղի ուղղակի և հարակից տնտեսական վնասները կազմում են 9 մլրդ յուան կամ 1.3 մլրդ դոլար: