Համբուրգում G20 գագաթնաժողովի օրերին սկսված անկարգությունները վնասել են Գերմանիայի հեղինակությանը միջազգային հասարակայնության աչքերում։ Այս մասին հուլիսի 9-ին գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը։
Նա շեշտել է, որ այդ «դաժանության օրգիան» չպետք է անպատիժ մնա։ Խուլիգանական ծայրահեղականների գործողությունները, որոնք Համբուրգ էին ժամանել Եվրոպայի տարբեր ծայրերից, ոչ մի ընդհանրություն չունեն ձախ գաղափարների հետ ու հիշեցնում են նեոնացիստների գործողությունները, փոխանցում է News.am-ը՝ հղվելով DW-ին։