Ռուսական GQ տղամարդկանց ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց՝ 2017 թվականի վարկանշային աղյուսակը, որում ընդգրկվել են նաև հայկական ծագում ունեցող գործիչներ:
Այսպես, ի թիվս Վլադիմիր Պուտինի, Պատրիարք Կիրիլի, Նիկոլայ Պատրուշև, Ալեքսեյ Միլերի՝ ցուցակում ներառվել են հայ ձեռներեց Ռուբեն Վարդանյանը, հայտնի հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան, ռեստորատոր «Դժոխային խոհանոց» և «Դանակների վրա» հետուստաշոուների վարող Արամ Մնացականովը և ռեստորատոր, ձեռներեց Ալեքսանդր Օգանեզովը:
Նշենք, որ ցուցակում ներառվել է գործունեության տարբեր ոլորտներ ներկայացնող 150 մարդ: