Եվրամիության բնակչությունը 2016 թվականին ավելացել է 1.5 մլն-ով՝ հասնելով 511.8 միլիոնի: Այս մասին ասվում է ԵՄ Վիճակագրական ծագայության (Eurostat) հրապարակած հաշվետվությունում: Նշվում է, որ բնակչության թիվը ավելացել ԵՄ 18 երկրում, նվազել՝ 10-ում: Բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Լյուքսեմբուրգում՝ 2.5%, Շվեդիայում՝ 1.46%, Մալթայում՝ 1.38%:
Բնակչության նվազման տեմպերով առաջինը Լիտվան է 1,42%, այնուհետև Լատվիան՝ 0,96%, Խորվաթիան՝0,87% և Բուլղարիան 0,73%:
Եվրամիության ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը Գերմանիան է՝ 82.8 միլիոն մարդ, որին հաջորդում են Ֆրանսիան՝ 67 միլիոն, Մեծ Բրիտանիան՝ 65.8 միլիոն, Իտալիան՝ 60.6 միլիոն, Իսպանիան՝ 46.5 միլիոն:
2016 թվականին Եվրամիությունը փախստականի կարգավիճակ է տրամադրել 390 հազար մարդու, որից 280 հազարը բաժին է ընկնում Գերմանիային: