Թուրքիան պայմանավորվածություն է ձեռք բերել «Գազպրոմի» հետ իր տարածքում «Թուրքական հոսք» գազամուղի ֆինանսավորման վերաբերյալ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական Вotas պետական ընկերության տնօրեն Բուրհան Օզջանը Ստամբուլում կայացած 22-րդ Նավթային համաշխարհային կոնգրեսի ժամանակ:5
Օզջանը, սակայն, նշել է, որ չի կարող բացահայտել՝ ինչ գումարի մասին է խոսքը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի կառուցման թույլտվության շուրջ բանակցությունները դրական հունով են ընթանում, և որ որևէ լուրջ տարաձայնություն կողմերը չունեն:
Ռուսաստանը և Թուրքիան 2016 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ: Փաստաթուղթը ենթադրում է Սև ծովի հատակով գազամուղի երկու գծի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: Գծերից մեկը նախատեսված է թուրքական շուկա գազի մատակարարման համար, մյուսը՝ Թուրքիայից տարանցումով եվրոպական շուկա գազի մատակարարման համար: