Վանաձորում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում

12:47     11 հուլիսի, 2017

Վանաձորի շուկայում ադրբեջանական ծագման կոնֆետներ են վաճառվում: Այս մասին ահազանգում է Լոռու հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանը, ում կոնֆետը հյուրասիրել են իր Ավետիսյանի մտերիմները:

ArmLur.am-ի հետ զրույցում Նարինե Ավետիսյանը հայտնեց, որ կոնֆետները գնվել են «Լաչինի միջանցք» կոչվող շուկայից, որտեղց գնվել է կոնֆետը. «Անձամբ եմ շրջել ու միայն մեկ հատիկ կոնֆետ եմ հայտնաբերել, վաճառողը հայտնել է, որ ամբողջը սպառվել է», - հայտնել է Ավետիսյանը:

Ավելի վաղ Երևանի և մարզերի թարմ պտուղ-բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: 


© armedia.am