Եվրահանձնաժողովը հավանական է համարում, որ Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ից դուրս գալու շուրջ բանակցությունները կարող են տևել երկու տարուց ավել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Այո, դա հնարավոր է, ԵՄ բոլոր 27 անդամների միաձայն համաձայնության պարագայում»,- նշել է նա: