Հայտնի են 2024 և 2028 թվականների Օլիմպիական խաղերի մայրաքաղաքները
Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Փարիզին և Լոս Անջելեսին որպես 2024 և 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ: Նրանցից որն առաջին կընդունի խաղերը կհայտարարվի միայն սեպտեմբերին. Փարիզն ու Լոս Անջելեսը պետք է միմյանց հետ պայմանավորվեն խաղերը ընդունելու հերթականության մասին:
Նշենք, որ երկու քաղաքներն էլ արդեն երկուական անգամ ընդունել են Օլիմպիական խաղերը՝ Փարիզը 1900 և 1920 թվականներին, իսկ Լոս Անջելեսը՝ 1932 և 1984 թվականներին:
Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը կընդունի Տոկիոն 2020 թվականին: