ԱՄՆ Ֆլորիդա նահանգի լողափերից մեկում մոտ 80 մարդ մոտ100մ երկարությամբ կենդանի շղթա է կազմել, որպեսզի փրկի ուժեղ հոսանքի հետևանքով ափից հեռացած ու խեղդվելու վտանգի մեջ գտնվող ընտանիքին:
Ինչպես հաղորդում է CBS հեռուստաալիքը, Ռոբերտա Ուրսրեյն ընտանիքով հանգստանալիս է եղել լողափին, երբ նկատել է, որ ուժեղ հոսանքը իր երկու որդիներին հեռացնում է ափից: Նա անմիջապես նետվել է օգնության, կնոջ հետևից ջուրն է մտել ընտանիքի ևս 6 անդամ: Սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել դիմակայել տարերքին:
Խեղդվողներին օգնության են շտապել անծանոթները՝ այդ թվում նաև նրանք, ովքեր լողալ չգիտեն: Նրանք որոշել են կենդանի շղթա ստեղծել, ու դրա օգնությամբ հնարավոր է դարձել խուսափել ողբերգությունից: