Դատարանը Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվային դատապարտել է 9.5 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով կոռուպցիայի գործով, հաղորդում է BBC-ն:
Նախկին նախագահին ու նրա կնոջը մեղադրում են հանգստավայրային Գուարուժա քաղաքում իրենց շքեղ տունը չհայտարարագրելու և OAS շինարարական ընկերությունից 747.8 հազար դոլար ստանալու մեջ՝ Petroleo Brasileiro պետական ընկերության հետ միասին պայմանագրեր ստանալու գործում օգնելու դիմաց:
Դե Սիլվայի փաստաբանները մտադիր են բողոքարկել վճիռը: Մինչ բողոքի քննարկումը նախկին նախագահն ազատության մեջ կմնա:
Լուլու դե Սիլվիան Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին և երկրում մեծ ժողովրդականություն է վայելել: