Ճապոնական Այթի պրեֆեկտուրայի Ինույամա քաղաքում տեղատարափ անձրևների պատճառով տարհանում է հայտարարվել քաղաքի բոլոր 74 հազար բնակիչների համար, հայտնում է Kyodo գործակալությունը։
Միայն մեկ ժամում քաղաքում թափվել է 120 մմ տեղում, ինչն առաջացնում է սողանքների վտանգ։
Անցած շաբաթ անձրևները հարավարևմտյան Կյուսյու կղզում հանգեցրել էին հեղեղումների ու սողանքների։ Տարերային աղետի հետևանքով զոհվել է 30 մարդ, ավելի քան 10 մարդ նախկինի պես անհետ կորած է համարվում։