ԱՄՆ-ում մահացել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզահանին, ով 3 տարի առաջ դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը ստացել է մաթեմատիկայի բնագավառում ամենահեղինակավոր` Ֆիլդսովյան մրցանակը:
Մարիամ Միրզահանիի մոտ 2013 թվականին կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել, իսկ մի քանի ամիս առաջ մետաստազներ են հայտնաբերվել ոսկրածուծում:
Միրզահանին Ֆիլդսովյան մրցանակ է ստացել «Ռիմանի մակերևույթների երկրաչափությունում և դինամիկայում, ինչպես նաև դրանց մոդուլներում տարածությունների տեսության մեջ ունեցած ներդրման» համար: