Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանին կրկին վիրահատելու են:
Իր Instagram-ի էջում նա գրել է.
«Հերթական անգամ ես մնացի մենակ ևս մեկ խնդրի հետ: Ինձ բնորոշ է լինել մենակ, երբ առջևում բարդ և ծանր օրեր են սպասվում, և կրկնակի բնորոշ է` դրանք հաղթահարելը: ՀԳ. Մոսկվա-Լեհաստան. մեկնում եմ հերթական վիրահատութանը, այս անգամ` ուսի շրջանում: Հուսով եմ` ամեն բան հաջող կանցնի, և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ես կկարողանամ վերադառնալ մարզումներին»,- գրել է Հարությունյանը:
Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին կայացած ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր գալիս ուսի վնասվածքով, ինչից հետո` նույն տարվա հոկտեմբերին վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, հայտնում է Sputnik Armenia-ն: