Միջազգային աշխատանքային խմբի համանախագահնեը կայցելեն Արցախ

13:07     17 հուլիսի, 2017

Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի համանախագահները  հուլիսի 17-ին և 18-ին Ստեփանակերտ կայցելեն՝ խաղաղարար գործունեությունը շարունակելու նպատակով Արցախում շփումները վերսկսելու համար, հայտնում է Artsakh Press-ը։

Համաձայն Միջազգային աշխատանքային խմբի տրամադրած տվյալների՝ 2017 թվականի հունվարին խումբը Բաքվում է եղել, հանդիպել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ։ 

Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին Հայաստանի Հանձնաժողովի անդամներն ընդունեցին Միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցչին: Այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներն արդյունավետ ու հուսադրող գնահատվեցին։

Հիշեցնենք, որ Միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչներն իրենց խաղաղար առաքելությունը սկսել են 90-ականների սկզբին։ Համանախագահներն են Սվետլանա Գանուշկինան, Պաատա Զաքարեիշվիլին և Բերնհարդ Քլազենը։


© armedia.am