Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Ուկրաինայի 19 շրջանների ներկայացուցիչներ այսօր հայտարարել են նոր՝ Մալոռոսիա պետության ստեղծման մասին, որը հանդիսանում Ուկրաինայի իրավահաջորդը:
Նշվում է, որ նոր դաշնային պետության ստեղծումը պայմանավորված է կասեցնելու քաղաքացիական պատերազմը և խուսափելու նոր զոհերից»:
Մալոռոսիայի սահմանադրական ակտի համաձայն, նոր պետության մայրաքաղաքը լինելու է Դոնեցկը, միևնույն ժամանակ Կիևը մնում է պատմական-մշակութային կենտրոնը: Մալոռոսիայի դրոշը կլինի Բոգդան Խմելնիցկու դրոշը: