Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տյորնբուլը հայտարարել է ներքին գորերի նախարարության ստեղծման մտադրության մասին, որի կազմ կմտնեն անվտանգության հարցերով զբաղվող առանցքային ծառայություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Փոփոխությունները կընթանան փուլերով, նոր նախարարության կազմավորումը պետք է ավարտին հասցնել եկող տարվա առաջին կեսին»,- նշել է Ավստրալիայի վարչապետը:
Ավստրալական ՆԳՆ կազմում, որը տեղի ԶԼՄ-ներն արդեն «սուպերնախարարություն» են անվանում, կլինեն սահմանային և միգրացիոն ծառայությունը, Ֆեդերալ ոստիկանությունը, Հետախուզության և անվտանգության ավստրալիական ծառայությունը, Ֆինհետազոտությունների ազգային ծառայությունը և մի շարք այլ օրինապահ մարմիններ ու ծառայություններ:
Ավստրալիայի վարչապետի խոսքերով, նշված մարմինները կպահպանեն իրենց կառուցվածքները, իսկ «սուպերնախարարը» կլինի դրանց աշխատանքները կոորդինացնողի դերում: