Գերմանացի ապահովագրորդների միությունը (GDV) Համբուրգում G20-ի երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից վնասը գնահատել է 12 միլիոն եվրո:
Նշվում է, որ գումարի շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում ավտոմեքենաների տերերին վնասի փոխհատուցմանը: Շենքերին, խանութներին և սրճարաններին հասցված վնասը գնահատվել է մոտ 8 մլն եվրո:
Երեք օր տևած անկարգությունների ընթացքում ձերբակալվել է գրեթե 300 մարդ՝ ընդ որում ոչ միայն Գերմանիայի քաղաքացիներ, տուժել է շուրջ 500 ոստիկան: