Արցախի Հանրապետության վիճակագրական ծառայության վերջին տվյալներով, հունվար-մայիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունը աճել է 43 % -ով:
Առանձնացնելով ըստ ճյուղերի՝ Արցախի վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը նշել է, որ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքն աճել է 71%-ով, մշակող արդյունաբերության արտադրանքը 6-% -ով և էլեկտրականության, գազի և լավորակ օդի մատակարարումը գրանցել է 13% աճ, հայտնում է Aravot.a-ը:
Նրա խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակներից էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը գրանցել է փոքր աճ՝ 138.6 մլն կՎտ/ժ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 137.1 մլն կՎտ/ժ-ի դիմաց, իսկ մետաղագործական խտանյութի արդյունաբերությունը կազմել է 21383 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 319% աճ:
Ինչպես նշում է ծառայության նախագահը, առանձնացնելով ըստ ճյուղերի, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքը աճել է 71% ով, մշակող արդյունաբերության արտադրանքը 6 % -ով և էլեկտրականության, գազի և լավորակ օդի մատակարարումը գրանցել է 13 % աճ:
Նրա խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակներից էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը գրանցել է փոքր աճ՝ 138.6 մլն կՎտ/ժ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 137.1 մլն կՎտ/ժ-ի դիմաց, իսկ մետաղագործական խտանյութի արդյունաբերությունը կազմել է 21383 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 319% աճ: Խոսելով վիճակագրական ծառայության վերջին տարիներին կատարած աշխատանքի վերաբերյալ՝ Կարեն Ներսիսյանը նշում է. «Վերջին մի քանի տարվա ընթացքում մեր աշխատանքի մեջ ունենք առաջընթաց. կատարում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկում, արտաքին առևտրի և սպառողական ինդեքսի հաշվառում, տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտություններ անցկացում, որի շնորհիվ կարողանում ենք իրական տեղեկություններ ունենալ աղքատության, գործազրկության վերաբերյալ և Հայաստանի կենտրոնական բանկի հետ ունենք համաձայնագիր, ըստ որի ներկայացվում է մակրո տնտեսական և ֆինանսական ցուցանիշների տեղեկատվություն»: Վիճակագրական ծառայության նախագահի խոսքով՝ այժմ քննարկման փուլում է գյուղատնտեսական համատարած հաշվառման և էլեկտրոնային հաշվետվությունների ներդրման իրականացման հնարավորությունները: Դավիթ ԱԲԱՂՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Բաժիններ՝ Երեվանից դուրս Մեկնաբանություններ (0)
Ինչպես նշում է ծառայության նախագահը, առանձնացնելով ըստ ճյուղերի, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքը աճել է 71% ով, մշակող արդյունաբերության արտադրանքը 6 % -ով և էլեկտրականության, գազի և լավորակ օդի մատակարարումը գրանցել է 13 % աճ: