ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Պուտինի և Թրամփի երկրորդ հանդիպման մասին
Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները բացի պաշտոնական բանակցություններից, ևս մեկ՝ ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ այդ հանդիպումը կայացել է պետությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ՝ առաջին հանդիպումից մի քանի ժամ անց: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ հանդիպումը նախաձեռնել է Թրամփը:
Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը սակայն հերքում է ամերիկյան ԶԼՄ-ների պնդումները երկրորդ հանդիպման մասին: Նրա խոսքերով դա եղել է կարճ զրույց երկու նախագահների միջև: