ԱՄՆ-ը անհանգստացած է Չեչնիայում սեռական փոքրամասնությունների մասին նախագահ Ռամզան Կադիրովի հայտարարությունից:
«Չեչնիայի նախագահի մեկնաբանությունները շատ տխրեցնող են և մեզ շատ են մտահոգում: Պետդեպարտամենտը բազմաթիվ անգամ արտահայտել է իր մտահոգությունը, թե ինչպես են Չեչնիայում վերաբերում ԼԳՊՏ ներկայացուցիչների հետ», - հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը:
Կադիրովը HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում Չեչնիայում գեյերի հետապնդումներն անվանել է «անհեթեթություն»՝ հայտարարելով, որ հանրապետությունում գեյեր չկան: Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ հնարապետությունում կարող են գեյեր լինել և «առաջարկել է նրանց տանել Կանադա՝ մեզնից հեռու»: