Բաքվի դատարանը կայացրել է բլոգեր Լապշինի գործող դատավճիռը

12:06     20 հուլիսի, 2017

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր կայացրել է Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. բլոգերը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականի վերջին Բելառուսում Ադրբեջանի պահանջով: Վերջինս բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել Արցախ այցելության համար: Ավելի ուշ Բելառուսը Լապշինին արտահանձնել է Ադրբեջանին:

Լապշինը առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչել:

Նշենք, որ պետական մեղադրողը Լապշինի համար պահանջում էր 6.5 տարվա ազատազրկում:


© armedia.am