Մալայզիան արգելել է Լուիս Ֆոնսիի կատարմամբ Despacito լատինաամերիկյան հիթի հեռարձակումը, հայտնել է Մալայզիայի կապի նախարար Սաիդ Կերուակը՝ բացատրելով, թե բնակիչները բողոքել են երգի չափից դուրս «սեքսուալ» բովանդակությունից:
Մալայզիայի ընդդիմադիր կուսակցությունն անթույլատրելի է համարել այս հիթը հատկապես փոքր երեխաների համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Despacito-ն դարձել է աշխարհում ամենաշատ հեռարձակված հիթը: