Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից և Բահրեյնից դիվանագետները հայտարարել են, որ Կատարի շուրջ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր միջնորդություն պետք է հիմնվի 6 պահանջից բաղկացած ցանկի վրա:
Ցանկը հավանության են արժանացրել արաբական երկրների արտգործնախարարները Կահիրեում հուլիսի 5-ին կայացած հանդիպման ժամանակ:
Ցանկն ընդգրկում է «ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին նվիրված մնալու անհրաժեշտությունը, անհանդուրժողականության և բռնության կոչերից հրաժարվելը, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի շրջանակներում 2013 և 2014 թվականների համաձայնագրերի և 2017 թվականի մայիսին Էր Ռիադում արաբա-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքների իրականացումը»: