Լեհաստանի վերին պալատը` Սենատը, հաստատել է «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից առաջարկված դատական համակարգի բարեփոխման նախագիծը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այժմ փաստաթուղթը կուղարկվի նախագահի ստորագրմանը, որից հետո օրենքի ուժ կստանա:
Հինգշաբթի օրինագիծը հաստատվել էր Սեյմի` խորհրդարանի ստորին պալատի կողմից: Լեհական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության` «Քաղաքացիական հարթակ»-ի ներկայացուցիչների կարծիքով օրենքի ստորագրմամբ քաղաքական իշխանություններից դատական համակարգի անկախ լինելը Լեհաստանում կվերանա: