ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է Իրանին նոր և լուրջ հետևանքներով, եթե վերջինս ազատ չարձակի իրանական բանտերում գտնվող ամերիկացիներին: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Թրամփը պատրաստ է նոր և լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ, քանի դեռ անհիմն ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներն ազատ չեն արձակվել և չեն վերադարձվել (հայրենիք)», - ասվում է հայտարարության մեջ: