Հորդանանում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհվել է Հորդանանի երկու քաղաքացի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, զինված հարձակման արդյունքում վիրավորվել է Իսրայելի մեկ քաղաքացի:
Միջադեպի մանրամասները և հարձակման պատճառները չեն հաղորդվում: Պաշտոնական Թել-Ավիվն որևէ մեկնաբանություն չի տվել Ամմանում դեսպանատան վրա հարձակման առնչությամբ և սահմանափակումներ է մտցրել ԶԼՄ-ներում այս թեմայով հրապարակումների համար:
Նշենք, որ հուլիսի 21-ին հազարավոր հորդանանցիներ իրենց բողոքն են արտահայտել Ամմանում՝ ընդդեմ Իսրայելի կողմից Տաճարի լեռան մուտքի մոտ անվտանգության միջոցառումների խստացմանը, ինչը հանգեցրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրացմանը: