Շրի Լանկայի ռազմածովայն ուժերն իրականացրել են 12 ժամյա գործողություն՝ ուղղված երկու փղերի փրկությանը, որոնք հայտնվել էին բաց ծովում, հայտնում է Daily Mail-ը։ Կենդանիներին նկատել էին ափից 1 կմ հեռավորության վրա։
Գործողության ժամանակ ջրասուզակները կենդանիներին կապել են պարաններով, որից հետո քարշ տալով նրանց ափ դուրս բերել և ազատ արձակել։ Կենդանիների առողջությանը վտանգ չի սպառնում։