Բրիտանական Advanced Marine Services ընկերության սուզորդները Իսլանդիայի ափերի մոտ խորտակված նավում 4 տոննա ոսկի են գտել, որը պատկանել է նացիստներին:
Ենթադրվում է, որ նացիստներն ոսկին վերցրել էին Հարավային Ամերիկայի երկրների բանկերից: Նավը 1939 թվականին Բրազիլիայից ուղևորվելիս է եղել Գերմանիա: Հաղորդվում է, որ նավը խորտակելու հրամանը տվել է անձամբ Հիտլերն այն բանից հետո, երբ բրիտանական նավատորմը հայտնաբերել է այն և կարող էր զավթել:
Նախնական գնահատականի համաձայն, հայտնաբերված ոսկու արժեքը 100 մլն դոլար է: