22 պետություններից ավելի քան 1200 զինվորականներ մեկնել են ՌԴ՝ մասնակցելու Միջազգային ռազմական խաղերին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
«Միջազգային ռազմական խաղեր - 2017»-ին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 22 պետությունների զինված ուժերի 1238 ներկայացուցիչներ», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի, Անդրբեջանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Զիմբաբվեի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Չինաստանի, Քուվեյթի, Լաոսի, Մոնղոլիայի, Նիկարագուայի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուգանդայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերն արդեն սկսել են նախապատրաստվել խաղերին մասնակցելու համար:
Միջազգային ռազմական խաղերն այս տարի տեղի կունենան հուլիսի 29-ից օգոստոսի 12-ը: