Թիբիլիսիի Ահմաշենեբելի պողոտայում հուլիսի 23-ին 100-ավոր մարդիկ երթ են անցկացրել` «Ո՛չ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով:
Երթը կազմակերպել է «Շարժում հանուն խաղաղության-եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Երթին փորձել են խանգարել «հակընդեմ երթով», փոխացնում է BBC-ն:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչների խոսքով` իրենց երթը «Վրացիների երթի» պատասխանն է, ու իրենք մտադիր են ապացուցել, որ Վրաստանը հանդուրժողական երկիր է, որտեղ տեղ չունեն ֆաշիզմն ու այլատյացությունը, ինչն աղերսվում է Ռուսաստանի հետ: