ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքում մոտ ապագայում չի հայտնվի «ԱՄՆ առաջին ընտանի կենդանին», հայտնում է Сегодня.ua-ը:
Նախագահի կնոջ՝ Մելանիա Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը տեղեկացրել է, որ տվյալ պահին ընտանի կենդանի պահելու մտադրություն նախագահի ընտանիքը չունի, քանի որ Սպիտակ տան բնակեցման գործընթացն ավարտված չէ:
Այսպիսով, Թրամփը կարող է խախտել նախագահական հին ավանդույթը, որի համաձայն ԱՄՆ գրեթե բոլոր նախագահներն ունեցել են ընտանի կենդանիներ: Օրինակ, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջորջ Բուշ Կրտսերը և Բարաք Օբաման շուն են պահել: Ջոն Քենեդին ունեցել է բազմաթիվ ընտանի կենդանիներ, այդ թվում՝ շներ, կատուներ, թռչուններ, համստերներ և ճագարներ: