Հազարավոր մուսուլման արաբներ հրաժարվել են բարձրանալ Երուսաղեմում Տաճարի լեռ և կրկին աղոթել են հարակից փողոցներում՝ անտեսելով Իսրայելի զիջումները սրբավայրի շուրջ ստեղծված կոնֆլիկտի կարգավորման համար, փոխանցում է РИА Новости-ն։
Հոգևոր առաջնորդներն անբավարար են համարել մետաղաորսիչների ապամոնտաժումը լեռան մուտքերի մոտ և պահանջում են, որ Իսրայելը հրաժարվի սրբավայրի մուտքերի մոտ հսկողության բոլոր միջոցներից:
«Մեր աղոթքներն ու ցույցերն Երուսաղեմի փողոցներում կշարունակվեն: Քանի դեռ Իսրայելը չի չեղարկել հուլիսի 14-ից հետո սահմանված բոլոր միջոցառումներ, մենք չենք մտնի Ալ-Ակսա մզկիթը», - հայտարարել է Երուսաղեմի բարձրագույն իսլամական խորհրդի ղեկավար, Ալ-Ակսայի իմամ Իքրեմ Սաբրին:
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ երեկոյան սովորաբար 3-4 ժամ տևող փողոցային աղոթքը կրկին վերաճել է իսրայելական ուժայինների հետ բախումների: