Ավելի քան 120 մարդ է վիրավորվել բախումների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Երուսաղեմի պատմական կենտրոնում, հայտնում է РИА Новости-ն։ Զբոսաշրջիկների և ուխտավորների շրջանում հայտնի տարածքում բռնության բռնկումը մռայլեցրել է տեղի արաբա-մուսուլմանական համայնքի ցնծությունը՝ Տաճարի լեռան մզկիթներում աղոթքի վերսկսման առթիվ։
Այնտեղ վերադառնալ հավատացյալները համաձայնել էին միայն այն բանից հետո, երբ երկշաբաթյա պայքարում խափանել են Իսրայելի փորձը՝ սահմանելու ոստիկանական հսկողություն նշանակությամբ երրորդ իսլամական սրբավայրի տարածքի մուտքերի մոտ։
Ոստիկանների խոսքով՝ բախումներն սկսվել են, երբ Տաճարի լեռան վրա գտնվող հավատացյալների բազմությունից իրենց ուղղությամբ քարեր են նետվել։