Այսօր ժամը 20:30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահում ցուցադրվելու է ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կինոնկարների շարքին դասված (զբաղեցրել է 53-րդ տեղը), 8 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» մրցանակների ու մի քանի այլ հեղինակավոր պարգևների արժանացած «Ամադեուս» ֆիլմը:
1984 թ. ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած կինոնկարի հիմքում երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունն է։
Ինչպես հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, տոմսի արժեքը 500 ՀՀ դրամ է: