Անդորրայում ընթացող բասկետբոլի մինչև 16 տարեկան C դիվիզիոնի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը երեկ 88:76 հաշվով, ֆանտաստիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ:
Հանդիպման առաջին կեսից հետո մեր տղաները պարտվում էին 33:47 հաշվով և թվում էր, թե պարտությունն անխուսափելի է:
Երրորդ քառորդը մերոնք հաղթեցին 21:13, իսկ չորրորդ քառորդը 34:16 հաշվով: Մեր հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Անդորրա-Ջիբլարթար զույգի հաղթողի հետ: