«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ի հաղորդմամբ, հուլիսի 30-ին, ժամը 21.00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ այցելուների համար ելույթ կունենա «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
Համերգը տեղի կունենա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ: