Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» (Noble Partner-2017) զորավարժությունները, հայտնում է Спутник Грузия-ն:
Բացման արարողությունը տեղի է ունեցել «Վազիանի» ռազմակայանում։
Նշենք, որ «Noble Partner» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն երրորդ անգամ։
Այս տարի զորավարժությունները լինելու են ամենածավալունը։ Մասնակցում են 8 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2800 զինվորականներ:
Հայաստանից զորավարժություններին մասնակցում է 40 զինվորական։